Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

««Հեղաշրջման պլան» ասվածի բնօրինակի վրա երևում է «միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը». Ռուբեն Մխիթարյան

««Հեղաշրջման պլան» ասվածի բնօրինակի վրա երևում է «միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը». Ռուբեն Մխիթարյան
244
Այսօր, 17:54

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ հիմա ուշադրություն:
Երեկ իշխանական լրատվամիջոցը հրապարակում է «Հեղաշրջման պլան» ասվածը, որի վրա ինչպես միշտ փնթիավարի փակում է առաջին նախադասությունը: Իսկ այսօր արդեն բնօրինակ ասվածի վրա երևում է «միստիկ հեղաշրջման» ամիս ամսաթիվը, որը պետք է իբր տեղի ունենար 2024 թվականի հուլիսի 23-ից սեպտեմբերի 30-ը:
Այսինքն նախորդ տարի: Նախորդ տարի:
Փնթի եք ամեն ինչում: Ե՛վ դուք, և՛ ձեր սպասարկուները: 2 ժամ չի դիմանում ձեր մանիպուլյացիան»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան