Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը». ՀՀԿ

«Անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը». ՀՀԿ
723
Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ., 20:06

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին և դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։
Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետևանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։
Ազգային ուժերի համախմբման և համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»:

Աղբյուրը`   ՀՀԿ