Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իշխանությունը ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում». Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունը ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում». Տիգրան Աբրահամյան
201
Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ., 19:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունն իր թիմի առանցքային անդամներից մեկի միջոցով ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում, որի իմաստն այն է, որ ով աջակցում է Վեհափառին կամ այսօր ձերբակալված անձանց, աջակցում է ահաբեկչությանն ու իշխանության բռնազավթմանը:
Այսինքն՝ բացի նրանից, որ այս մարդկանց, դեռևս չկալանավորված, արդեն ահաբեկչի կամ իշխանազավթի հոդված է կարել, նույնիսկ հարկ էլ չեն համարում գործով դատարանի վճռին սպասեն:
Չեն սպասում, որովհետև քաղաքական հանձնարարությունն արդեն տվել են, թեման կա, մարդիկ կան, հոդվածը գտնված է»: