«Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում»․ Ագնեսա Խամոյանը՝ Աննա Վարդապետյանին
![]() 231 Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ., 12:30 «Շնորհավորում եմ ձեզ, դուք ՀՀ 3-րդ հանրապետության պատմության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»,-ԱԺ-ում, դիմելով Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նրա խոսքով Արծվիկ Մինասյանի քրեական գործն ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական․ «Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականի սպետեմբերի 27-ին, ենթադրայալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղե՞լ ենթադրյալ հանցագործների հետ։ Դուք միայն մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցունքը, չասացիք, թե այլ անձինք ովքե՞ր են, որոնք ցուցմունքներ են տվել։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։ Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոն չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- ասաց Խամոյանը։ |

«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
014:06
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
5813:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
13412:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
16911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11809:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
412Երեկ, 21:37
