Քաղսի գյուղի հյուրատներից մեկից օտարերկրացու են առևանգել

Երեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ սկսվել են որոնողական աշխատանքներ։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքներն ու առևանգվածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է, ովքեր մի քանի օր է՝ բնակվում էին նշված հյուրատանը։
Մանրամասնները՝ սկզբնաղբյուրում։

Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
10215:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
29013:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
22210:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
231Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
261Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
493Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
755Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
841Երեկ, 10:46