Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Քրեական գործում կա՞ որևէ փաստ ավտոբուսներ վառելու մասին»․ Գեղամ Մանուկյանը՝ Աննա Վարդապետյանին

«Քրեական գործում կա՞ որևէ փաստ ավտոբուսներ վառելու մասին»․ Գեղամ Մանուկյանը՝ Աննա Վարդապետյանին
116
Այսօր, 14:54

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը, լինելով «Սրբազան պայքար» շարժման անդամ, մեղադրվում է ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Աննա Վարդապետյանին․ «Այն բռնագրավված զենքերի մեջ, որ Քննչականը ահասարսուռ տարածեց, կա՞ անօրինական զենք։ Քրեական գործում կա՞ որևէ փաստական տվյալ, որ ծրագրվել է վառել քաղաքացիական ավտոբուսներ և ի վերջո՝ ի՞նչ եք մեղսագրում Արթուր Սարգսյանին»։
Ի պատասխան՝ Վարդապետյանն ասաց․ «Ես միջնորդագիրը ներկայացնելիս ավտոբուս վառելու դրվագ չասացի, ասացի՝ ավտոմեքենաներ վառել, ինչից չի փոխվում երևույթի էությունը։ Մեր մեղադրանքը վերաբերում է ահաբեկչությանն ու իշխանությունը զավթելուն։ Իսկ քննության ընթացքում հայտնաբերված միջոցների մասով քննությունը ցույց կտա»,- ասաց Վարդապետյանը։ Արձագանքելով՝ Մանուկյանը նշեց. «Ֆիքսենք, որ քրգործում ավտոբուսներ վառելու մասին ոչինչ չկա»:

Գեղամ Մանուկյանի հարցը՝ Աննա Վարդապետյանին