Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ պարտադրելով խաղաղություն

Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը խափանելու համար, որի անցկացումը պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և որին Կիևը համաձայն է։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի Կիև այցի ժամանակ մամուլի ասուլիսում։
Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ նրան խաղաղության պարտադրելու համար։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռյուտեի հետ քննարկվել են անվտանգության երաշխիքները, որոնք արևմտյան երկրները կարող են տրամադրել Ուկրաինային Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելուց հետո։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ երաշխիքները կարող են նման լինել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին՝ կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ, նույնիսկ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չլինի։ Ռյուտեն չի մեկնաբանել այս մասին, բայց նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքները, որոնց կմասնակցի նաև Միացյալ Նահանգները, շարունակվում են։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
709:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
3809:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
4809:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
5009:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
5709:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11703:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
12002:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13901:06