«Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և երեսպաշտություն». Ադրբեջանի պատասխանը` ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությանը

«ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ անընդունելի են»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ։
Ա. Հաջիզադեն Իրանի դեսպանին ասել է, թե գագաթնաժողովի արդյունքներն արտացոլող կոմյունիկեն պատրաստվել է գագաթնաժողովի նախագահի ամփոփագրի ձևաչափով՝ առանց անդամ պետությունների հետ լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտության, ինչպես նախատեսված էր նախորդ գագաթնաժողովների պրակտիկայով և ինչպես նախապես համաձայնեցված էր անդամ պետությունների հետ, և տեղադրվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
«Այս համատեքստում, Իրանի դեսպանի պնդումները «Խանքենդի»-ի (նկատի ունի բռնազավթված Ստեփանակերտը) կոմյունիկեի ենթադրյալ ընդունման և Իրանի կողմից նախապայմանների առկայության մասին իրականությանը չեն համապատասխանում: Դիվանագիտական պրակտիկայում նախապայմանները կիրառվում են միայն բանակցությունների արդյունքում կայացված որոշումների նկատմամբ», - նշել է նա։
«Ճշմարտությունն այն է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը աջակցություն է հայտնել Արևմտյան Ադրբեջանի համայնքին իրենց հողերն արժանապատվորեն վերադառնալու իրավունքի հարցում՝ «Հայաստանի ներկայիս տարածքներից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևում, որն ընդունվել է հունիսի 21-22-ին Ստամբուլում կայացած ԻՀԿ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի բանակցություններից հետո, ինչպես նաև դատապարտել է Հայաստանի հրաժարումը՝ ճանաչել այս համայնքի իրավունքները։
«Խանքենդի»-ի հաղորդագրությունը վերաբերում է հենց այս ԻՀԿ հռչակագրին, որն ընդունվել է կոնսենսուսով.
Այս առումով, Իրանի դեսպանի կողմից հայկական «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական մանիպուլյացիա և երեսպաշտություն»,- հայտարարել է հակառակորդ երկրի պաշտոնյան։

Լենա Նանուշյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ
179Երեկ, 12:06
Նիկոլ Փաշինյանի որոշումներով վերանշանակումներ են կատարվել
181Երեկ, 11:42
Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել
28328.08.2026, 12:48
ԱՍՀ նախարարի տեղակալը վերանշանակվել է
26428.08.2026, 12:42
Ֆինանսների նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
21628.08.2026, 12:36
ԿԳՄՍ նախարարի 2 տեղակալները վերանշանակվել են
22128.08.2026, 12:30
Արդարադատության նախարարի տեղակալները վերանշանակվել են
15428.08.2026, 12:24
Պաշտպանության նախարարի 3 տեղակալները վերանշանակվել են
15528.08.2026, 12:12