«ՔՊ-ն ո՞նց պիտի լինի ընդդիմություն, Նիկոլը կա՛մ փախչելու է, կա՛մ ցմահ դատվելու է»․ Վազգեն Սաղաթելյան
![]() 333 Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ., 19:24 .«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄերՁևով» շարժման հաշվետու ժողովն անխոս տպավորիչ էր: Ակնհայտ է, որ Կարապետյանն ունի շատ մեծ ներուժ, որի ճիշտ ռեալիզացիայի պարագայում ընդդիմությունը կունենա ռեալ շանս ազատելու երկիրը էս չարիքից: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր ի թիվս այլ մտքերի ասաց, որ անելու են ամեն բան, որպեսզի ՔՊ-ն կրկին դառնա ընդդիմություն, քանզի նրանք ավելի լավ ընդդիմություն են, քան իշխանություն։ Հասկանում եմ, որ Նարեկը որդեգրել է կոնստրուկտիվ ու ոչ ռադիկալ մոտեցում, բայց կոնկրետ ես լավ չեմ պատկերացնում թե ՔՊ-ն ոնց պիտի լինի ընդդիմություն: Նիկոլը կամ փախնելու ա երկրից, եթե հաջողի, կամ ցմահ դատվելու ա (միայն դատարանները շրջափակելն ու դատավորին սմսով գործից ազատելը բավարար ա մի 10 տարվա համար, էն մնացածն էլ չասեմ): Ալենն ասել ա, որ մնալու ա քաղաքականության մեջ քանի դեռ Նիկոլն ա մնում, էն մնացածը արագ իրար վրա կգրեն, որ ըստ այդմ ոչ մի ՔՊ չի մնա: Նիկոլն էլ գիտի դրա մասին, ուստի ինքը գնալու ա մինչև վերջ, կյանքի կռիվ ա տալու, բացառապես էդ գիտակցումով ա պետք մոտենալ գործընթացին, ոչ մի բարի ավարտ բոլորի համար չի լինելու»։ Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
