«Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»․ Իշխան Սաղաթելյան
![]() 167 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 15:18 Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել մի շարք դաշնակցականների բնակարաններում։ Նրանցից շատերին բերման են ենթարկել, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն ևս ձերբակալել են։ Ո՞րն է այս ռեպրեսիաների պատճառը, արդյո՞ք իշխանությունը նպատակ ունի հեռացնել Դաշնակցությանն ասպարեզից․ այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Մեդիահաբ»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ, որն այժմ աշխատանքային այցով ՌԴ-ում է։ «Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ։ Որևէ հիմք չկա, ընդամենը փորձում են կեղտոտ և սրիկա քարոզչամեքենայով վարկաբեկել արմատական ընդդիմադիր ուժին։ Ու այդ կեղտոտ մեթոդներով էլ հիմքեր են ստեղծում մեր կուսակցական ընկերներին ազատությունից զրկելու համար։ Էս ա, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Բայց վստահեցնում եմ, նման քայլերով չեն կարող մեր գործունեության վրա ազդեցություն ունենալ։ Քանի որ մենք քաղաքական գործունեությունից զատ այլ բան չենք արել»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։ Հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ ի վերջո բոլոր ակտիվ դաշնակցական գործիչները կհայտնվեն անազատության մեջ, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է՝ գլուխները պատին կտան, կոկորդներին կկանգնի, այնպես չի, որ կկարողանան։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
