«Արսեն Թորոսյանը ստում է՝ մոլորության մեջ գցելով ԱՄՆ-ի գործընկերներին». Էդմոն Մարուքյան
![]() 183 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 22:54 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Արսեն Թորոսյանը ստում է՝ մոլորության մեջ գցելով ԱՄՆ գործընկերներին Տեսա, որ ԱՄՆ-ի կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից հրապարակված Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ գրառմանը արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդելով, թե «հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար»։ Թորոսյանը ստում է։ Մինչդեռ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել են հարցազրույց տալու համար և պահվում են Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (մեր ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ), որը Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չփակեց։ Բրեդ Շերմանը և ԱՄՆ-ի մեր բոլոր գործընկերները պետք է հստակ իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը շեղվել է ժողովրդավարական ուղուց և իր ստանձնած միջազգային պարտավորություններից։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
7500:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
6400:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
220Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
66Երեկ, 23:18«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
105Երեկ, 22:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
68Երեկ, 22:24«Շնորհիվ սրա, Նիկոլը կարա գաստրոէնտերոլոգի մոտ չգնա»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
97Երեկ, 22:18«Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ. ո՞նց թշնամացանք»․ Ռիչարդ Մադլենյան
77Երեկ, 22:12