«Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան
![]() 267 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 14:12 Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել։ Նման տեսակետ հայտնեց Հայկազուն քահանա Սահակյանը՝ «24Նյուզ»-ի հետ զրույցում․ «Հոգևորականին և Եկեղեցուն տարանջատելու բոլոր փորձերը որևէ հիմք չեն կարող ունենալ, որովհետև Եկեղեցին հավատացյալների այն բազմությունն է, որը հավաքված է եպիսկոպոսի շուրջ։ Ամեն մի հավաք չէ, որ կարող է կոչվել Եկեղեցի, այլ այն հավաքը, որը հավաքված է եպիսկոպոսի շուրջ։ Եթե մենք եպիսկոպոսին տարանջատում ենք Եկեղեցուց, ըստ էության, Եկեղեցին դադարում է Եկեղեցի լինելուց։ Եթե մենք որևէ Եպիսկոպոսի՝ թեմակալ առաջնորդ կլինի, թե Հայրապետ, տարանջատում ենք իր հոտից, հոտը դադարում է Եկեղեցի լինելուց։ Ցանկացած այս տեսակ հարձակում հայոց Հայրապետի վրա նպատակ ունի հավատացյալ համայնքին զրկել Եկեղեցի լինելու շնորհից»,- ասաց Հայկազուն քահանա Սահակյանը՝ շարունակելով․ «Հայոց Հայրապետի վրա ցանկացած հարձակում հարձակում է եկեղեցու վրա։ Կաթողիկոսը իր նախաձեռնությամբ կամ ՀՀ ԱԺ-ի ընտրություններով չի դառնում Կաթողիկոս, նա ընտրվում է Եկեղեցական ժողովի կողմից, որը կրկնակի անգամ Վեհափառ հորը՝ Գարեգին Բ-ին իր վստահությունը ցույց է տվել»,- ասաց նա։ |
«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
4900:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
4100:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
164Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
53Երեկ, 23:18«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
95Երեկ, 22:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
62Երեկ, 22:24«Շնորհիվ սրա, Նիկոլը կարա գաստրոէնտերոլոգի մոտ չգնա»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
89Երեկ, 22:18«Զեյնաբ էինք լսում, ամուսնանում իրար հետ. ո՞նց թշնամացանք»․ Ռիչարդ Մադլենյան
71Երեկ, 22:12