«Ո՞նց կարելի է այդ առանձնյակի հետ դրական բանի մասին պայմանավորվել»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրածս լրիվ իռացիոնալ ու սուբյեկտիվ ընկալման հարց ա, բայց, գրողը տանի, վստահ եմ՝ տենց ա որ կա։) Վրաստանի հետ խնդիրները կարող են հազարումի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր ունենան՝ աշխարհաքաղաքականից սկսած, մինչև բուն տնտեսական և այլ։ Բայց Գևորգ Պապոյանին էդ հարցով բանակցելու ուղարկելը չի կարող խնդրի ավարտի մասին լինել։ Հակառակը՝ դա մեծացնելու ու անլուծելի էր դարձնելու խնդիրները։ Ո՞նց կարելի ա էդ ստորագույն առանձնյակի հետ մի որևէ դրական բանի մասին պայմանավորվել։ Մենք դե ԱԺ ամբիոնից իր կեղտոտ, լպրծուն ելույթներն էլ ենք լսել, էդ առումով մեզ հեշտ ա գնահատել։ Բայց նաև բավարար ա դեմքին նայել, որպեսզի դրա հետ խնդիր լուծելդ չգա։ Էս կառավարության պարագայում Հայաստանի ու հայկական շահը ոչ միայն անպաշտպան ա, այլև լրացուցիչ վտանգների տակ։ Նույնը Գուրգեն Արսենյանի պարագայում ա իմ ընկալմամբ»։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
3202:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
5401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
5200:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
5900:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
92Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
82Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
96Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
94Երեկ, 18:12