«Նիկոլ Փաշինյանին և Ալիևին միավորում է Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու ցանկությունը»․ Սուրեն Սուրենյանց
![]() 203 Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 09:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչն է միավորել Փաշինյանին ու Ալիևին։ Ուկրաինայի ապստամբական բանակը (Українська Повстанська Армія, ՈւՊԱ), որը պայքարում էր անկախ ուկրաինական պետության ստեղծման համար, 1943-ին ձեռնարկեց մասսայական կոտորածներ լեհ ազգաբնակչության նկատմամբ՝ նպատակ ունենալով «մաքրել» տարածքը լեհերից։ Ըստ պատմական աղբյուրների՝ Վոլինի շրջանում սպանվել է շուրջ 50000–100000 լեհ քաղաքացի։ Վոլինի իրադարձությունները երկար տարիներ թշնամանքի և լարվածության աղբյուր են եղել լեհ և ուկրաինացի ժողովուրդների միջև։ Լեհաստանը հաճախ այս իրադարձությունները բնութագրում է որպես էթնիկ զտում կամ ցեղասպանություն։ Ուկրաինայում որոշ շրջաններում ՈւՊԱ-ն և նրա առաջնորդ Ստեպան Բանդերան դիտարկվում են որպես անկախության համար պայքարի խորհրդանիշներ, ինչը բարդացրել է հաշտեցման գործընթացը։ Ռուսական ներխուժումից հետո Լեհաստանն ու Ուկրաինան միավորվել են ընդհանուր թշնամու՝ Ռուսաստանի դեմ պայքարում, ինչը մասամբ մեղմել է պատմական վերքերը։ Սակայն Վոլինի ջարդերի հարցը մնում է զգայուն պատմական խնդիր, որն ակտիվ քննարկվում է երկու երկրների պատմաբանների, քաղաքական գործիչների և հասարակության կողմից։ Օրինակ, Լեհաստանի նորընտիր նախագահ Կարոլ Նավրոցկին դիմել է Զելենսկուն՝ խնդրելով ավելի մասշտաբային հետազոտություններ և հաշվեքննություն անցկացնել Վոլինի ողբերգության զոհերի մասին։ Այս հաղորդագրությունը նա փոխանցել է Ուկրաինայի դեսպանին՝ հավելելով, որ Լեհաստանը և Ուկրաինան պետք է «իսկապես հաշտվեն»։ Այստեղ բանալի արտահայտությունը «իսկապես հաշտվեն»-ն է։ Հնարավոր չէ պատմական վերքերը մոռացության տալ՝ ընդհանուր թշնամու գործոնով: Ի վերջո, ցանկացած ստատուս-քվո հավերժական չէ, ռուս- ուկրաինական պատերազմն էլ մի օր ավարտվելու է: Ինչո՞ւ այսքան երկար գրեցի մեզ հետ կապ չունեցող պատմության մասին: Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, ինձ մոտ տպավորություն է ձևավորվել, որ այս փուլում նրանց միավորում է ոչ թե կայուն խաղաղության տեսլականը, այլ Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու և նրան Հարավային Կովկասից դուրս մղելու համատեղ ցանկությունը: Նման հեռանկարն Ադրբեջանի համար պակաս ռիսկային է, որովհետև Հարավային Կովկասում դրա հետևանքով ուժեղանալու է Բաքվի հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի ազդեցությունը: Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ, եթե նա մնա առանց անվտանգային համակարգի: Կարծում եմ՝ այս հարցին պատասխանելու համար խորը քաղաքագիտական, պատմական գիտելիքներ կամ ֆանտազիա ունենալ պետք չէ»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
