«Գազալցակայանում սպանության դեպքից հետո աշխատակիցները կատարել են հանցագործության պարտակում»․ ՔԿ
![]() 167 Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 12:36 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը, հավաքել և զուգարանակոնքը նետել կրակոցների արդյունքում տարածքում թափված կրակված պարկուճները, այնուհետև կրկին լվանալ արյան հետքերը՝ այդ կերպ կազմակերպելով և ղեկավարելով գազալիցքավորողի կողմից Կ.Բ.-ի կատարած հանցագործությունների պարտակումը։ Գազալցակայանի հերթափոխի պետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը կազմակերպելը) և գազալիցքավորողի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը): Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: |
«Կալանքի ժամկետները երկարաձգում են, քանի որ փաստեր չունեն»․ Հրայր սարկավագ Հակոբյան
2114:30«Եթե Բագրատ Սրբազանի հետ նկարվողները հավաքվեն դատարանում, Նիկոլը ստիպված կազատի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
3914:12«Թորոսյան Արսենն ի՞նչ կապ ունի սոցապնախարարության հետ․ վաղն էլ կարող ես գազանանոցի տնօրեն նշանակել»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
5113:42Ձերբակալվել են Արմավիրի մարզի Նորավան գյուղի դպրոցի տնօրենն ու այլ աշխատակիցներ
5913:30«Ձվածեղ պատրաստելու տեսանյութով են հիմնավորում Արմեն Ալեքսանյանի մեղադրանքը»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար, տեսանյութ)
20111:54Կիմ Չեն Ընը պարգևատրել է Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած հյուսիսկորեացի զինվորներին (լուսանկար)
16711:48Քանաքեռ-Զեյթունի թաղապետի տարածքում շինարարություն է իրականացվել՝ շինթույլտվությունից առաջ (տեսանյութ)
7311:42«Քո ավելորդ գոյությունն արդեն չխաղաղություն է»․ Դավիթ Ամալյան
7411:36