Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Փողոցային պայքարն ու նստացույցը դադարեցնում ենք»․ Ապրես Մարգարյան

«Փողոցային պայքարն ու նստացույցը դադարեցնում ենք»․ Ապրես Մարգարյան
569
Այսօր, 14:42

«Այս փուլում փողոցային պայքարը դադարեցնում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։ Նա նշեց, որ դադարեցնում են նաև նստացույցը, ինչպես նաև խորհուրդը դուրս է գալիս Արցախի ներկայացուցչության շենքից․ «Այլ ֆորմատով ենք աշխատելու։ Քաղաքական կուսակցությունների հետ գործընկերության մասով էլ վերանայումներ կլինեն։ Այստեղ պետք է կանգնած լինեին Արցախի նախկին–ներկա պաշտոնյաներ։ Խորհրդի կազմը ևս վերկազմակերպելու է»,- ասաց Մարգարյանը։

«Երբ լինի հանրային աջակցություն՝ մենք պատրաստ ենք կրկին առաջնորդել»,-ասաց նա։
Նշենք, որ արցախցիները հուլիսի 12-ի հանրահավաքից հետո նստացույց էին իրականացնում, իսկ այսօր էլ կազմակերպվել էր բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց։ Ակցիան մարդաշատ չէր, «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանի խոսքով արցախցիներն ուղղակի հիասթափված են։

«Փողոցային պայքարն ու նստացույցը դադարեցնում ենք»․ Ապրես Մարգարյան