«Փաշինյանն այսօր աճուրդի հանեց Մեղրիի ճանապարհի ստրատեգիական նշանակության հատվածը»․ Աննա Գրիգորյան
![]() 255 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 23:36 «Այսօր Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց, որ Մեղրիի ճանապարհի արտապատվիրակումը ընդունելի է իրենց համար, որ ԱՄՆ-ի կողմից կա նման առաջարկ, և իրենք հետաքրքրված է այդ առաջարկով»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Պարզ իրողությունն այն է, որ կա հստակ պահանջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և այդ պահանջը սահմանափակվում է Մեղրիի ճանապարհի որոշակի կարգավիճակով․․․ Նիկոլ Փաշինյանն իր հակապետական քաղաքականության արդյունքում հույս ուներ, որ կարող է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց դրա փոխարեն կարողանալու է զերծ մնալ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի իրականացումից և ճանապարհ չի տրամադրելու՝ Նախիջանն Ադրբեջանին կապող։ Բայց արդյունքում ի՞նչ ստացվեց․․․ Հիմա եկել հասել են նրան, որ արտապատվիրակելու են․ եթե քո տարածքից արտապատվիրակում ես երրորդ կողմին, տեղի է ունենալու ինքնիշխանության զիջում․․․»,- նշեց Գրիգորյանը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ Սյունիքի ճանապարհի հարցում պետք է լինի նաև Իրանի դիրքորոշումը, քանի որ իրենք բազմիցս խոսել են երրորդ ուժի ներկայության անընդունելիության մասին․ «Պետք է հաշվի առնել նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք այնպես չէ, որ հիմա լավ փուլում են․․․ Անհնար է առանց Իրանի հետ բանակցությունների հերթական արկածախնդրության գնա»լ։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
