«Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը դարձնում է գերտերությունների միջև ռազմադաշտ»․ Լևոն Զուրաբյան
![]() 124 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 09:42 «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սյունիքը ունի երկու մեծագույն նշանակություն։ Առաջինը՝ Սյունիքով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհներն են, երկրորդը՝ բնական պաշարները։ Սյունիքը այս պահին մեր ակտիվն է, որի համար գնում է աշխարհաքաղաքական պայքար»,- «24Նյուզ»-ի եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով, եթե այժմ ընդունենք Փաշինյանի առաջարկած «կամ, կամ» տարբերակով զարգացումը, ապա կհայտնվենք Ադրբեջանի 1993 թվականի իրավիճակում, երբ երկիրը ֆրագմենտացված էր և, փաստացի, տապալված պետություն էր, քանի որ Ադրբեջանի ակտիվների համար ընթանում էր պայքար գերտերությունների միջև։ «Երբ երկիրը դառնում է կռվի թատերաբեմ, անխուսափելիորեն կործանվում է։ Ադրբեջանը կարողացավ իր բարդագույն դիվանագիտության շնորհիվ դուրս գալ այդ կարգավիճակից։ Հիմա նույնը պետք է կարողանա անել Հայաստանը։ Հայաստանը պետք է զբաղվի աշխարհաքաղաքական ազդեցությունների ներդաշնակմամբ։ Անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքային հանգույցի հարցը՝ և՛ Արևմուտք–Արևելք, և՛ Հյուսիս–Հարավ ուղղությամբ ճանապարհների կառուցմամբ։ Այս գործում շահագրգռված կլինեն բազմաթիվ երկրներ՝ մասնավորապես Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ամերիկան, Թուրքիան, Եվրամիությունը։ Սա բարդագույն խնդիր է, բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 1994-ին կարողանար դա հաղթահարել, իսկ մենք՝ ոչ»,- ասաց Զուրաբյանը՝ հավելլեվ, որ գնալով թուրանական ճանապարհով և մտնելով թուրքական սխեմայի մեջ՝ Փաշինյանը Հայաստանի համար ոչինչ չի շահում։ «Շահում է միայն իր իշխանության պահպանման հարցում, որովհետև թուրքական իշխանություններն, իհարկե, ամեն ինչ կանեն նման ապազգային և թույլ իշխանությանը պահելու համար, որպեսզի հետո «խաղաղ» կերպով իրականացնեն Հայաստանի թրքացման ծրագիրը։ Դրա արդյունքում Հայաստանից ոչինչ չի մնա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
