«Ռեփերին ձերբակալել են Ալիևների բանկի մասին երգելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 185 Այսօր, 16:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանցի ռեփերին ձերբակալել են Ալիևների բանկի մասին երգելու համար։ «Էպի» մականունով ադրբեջանցի ռեփեր Աքբեր Նովրուզլին կալանավորվել է։ Երկու օր առաջ նրան թմրամիջոցների ապօրինի պահպանում անձնական օգտագործման և մանր խուլիգանություն հոդվածներով մեղավոր են ճանաչել՝ դատապարտելով 1 ամիս ազատազրկման։ Բայց ի՞նչն է այս լուրի մեջ հետաքրքրական։ Այն, որ ռեփերը երգել է «իր ձևով»։ Հաղորդվում է, որ ռեփերը կալանավորվել է մի քանի օր առաջ Բաքվի բուլվարում ռեփ-մրցության (ռեփ բաթլ) ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ Էպիի՝ բեմում այլ ռեփեր Պասթերին (Պարվիզ Ղուլուզադե) ուղղված խոսքերը դարձել են նրա ձերբակալության պատճառը։ «Քո մոտ էլ կային ռադիկալ ժամանակներ։ Ժամանակին «Փաշա Բանկ»-ին դիսս էիր ձոնում, հիմա նստել ես «Կապիտալ Բանկ»-ի գիրկը», – այսպիսի արտահայտություն է օգտագործել Էպին ռեփ-մրցության ժամանակ։ Թե՛ «Փաշա Բանկ»-ը, թե՛ «Կապիտալ Բանկ»-ը պատկանում են Ադրբեջանի իշխող ընտանիքին։ «Փաշա Բանկ»-ը պատկանում է «Pasha Holding»-ին, որի բաժնետերերից են նաև նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը։ Իսկ «Կապիտալ Բանկ»-ը նույնպես այդ նույն հոլդինգի վերահսկողության տակ է, այսինքն՝ Փաշաևների ընտանիքի։ Մյուս ռեփերը՝ Պասթերը 5 տարի առաջ կալանավորվել էր «Կվերցնեմ երկիրը ինչպես Փաշա Բանկը» տողի համար։ Վերջին տարիներին նա դարձել է «Կապիտալ Բանկ»-ի գովազդային դեմքը։ Էպին իր ինստագրամյան էջում ներողություն է խնդրել ռեփ-մրցության ելույթի համար․ «Այն մասնագիտության մեջ, որով զբաղվում ենք, մի փոքր անպարկեշտություն կա։ Իհարկե, միտումնավոր չի եղել։ Ապագայում ավելի ուշադիր կլինեմ»,-գրել է նա, բայց արդեն ուշ է եղել, նրան ուղարկել էին «ուղղվելու»»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական նոր հետապնդում»․ Զարուհի Փոստանջյան
4518:48Բերման են ենթարկել Ռուբեն Հակոբյանին
4718:42«Ասում են՝ գումարը տվել են, պատվերը կատարել են․ պատվիրատուն ո՞վ է»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
10218:36«Սպասվում է +38․․․+40 աստիճան տաքություն»․ Գագիկ Սուրենյան
6518:30Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել
14318:06«Ի՞նչ է նշանակում՝ վերադասս ասել է չվարես ավտոբուսը»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
16417:48«Գերադասում են Եգիպտոսի ծովափերը»․ Ոսկան Սարգսյան
5917:00««Սթրայքբոլի գործով» կալանավոր Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
15816:42