«Ասում են՝ գումարը տվել են, պատվերը կատարել են․ պատվիրատուն ո՞վ է»․ Սամվել Բաբայան
![]() 324 Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ., 18:36 ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ բացահայտվել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքը։ Մամուլում հրապարակումներ կան, որ գործով անցնող անձանցից մեկը՝ Սասուն Առուշանյանը Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի անվտանգության խմբի ղեկավարն է եղել։ Այս թեմայի շուրջ «Ֆակտոր»-ի հետ զրուցում Սամվել Բաբայանը նշել է․ «Մոտ մեկ ամիս առաջ մենք դիմել էինք ՔԿ, քանի որ ինֆորմացիա էր տարածվել, թե Սամվել Բաբայանը սպանել է Խորխոռունուն և ևս չորս-հինգ հոգու։ Մենք դիմել էինք, որ քրեական գործ հարուցեին, որ տվյալ անձը, որ դրա մասին հայտարարել է, քննեն, հասկանանք։ ՔԿ-ից ասել էին, որ գործն ընթացքի մեջ է, մենք տեղյակ ենք։ Քրեական գործ չեն հարուցել տվյալ անձի վրա, որն այդպիսի ստեր է հրապարակում։ Հիմա այս մի փուլն անցավ, այսօր առավոտ հայտարարում են, որ գործը բացահայտվել է, էսքան գումար են տվել պատվիրատուները, գործը կատարել են էս մարդիկ և այլն։ Ինչ վերաբերում է Սասունին, որը, իբրև թե, ինձ մոտ ախրանի պետ է եղել, ընդհանրապես ես ախրանա չեմ ունեցել, որ պետ ունենամ։ Նա եղել է շտաբի վաշտի ծառայող, «աֆիցեր»։ 1999 թվականի սեպտեմբերին այդ մարդուն գործից ազատել եմ, Հայաստանից եկել են իր հետևից, ձերբակալել, բերել են Հայաստան՝ քննության, ինչ-որ մութ գործի համար։ Ինձ որ ձերբակալում են, մայիսին այդ մարդուն բաց են թողնում․․․ Ես հիմա մի բան կարող եմ ասել, որ իմ հետ, իմ անունի հետ կապելը հանցագործություն է․․․ Ասում են՝ գումարը տվել են, պատվերը կատարել են։ Այդ դեպքում գումար տվողն ո՞վ է, պատվիրատուն ո՞վ է, անուն-ազգանունը տվեք»։ Անդրադառնալով հարցին, թե բացառո՞ւմ է, որ եթե պատվիրատուների անունը տան, իր անունը չի հնչի, Բաբայանն ասել է․ «Իհարկե, բացառում եմ․․․ Ինձ հետ ոչ մի կապ չունի և չի կարող ունենալ։ Ես պետական մարդ եմ, պետությունից եմ խոսում, դուք՝ հանցագործներից»։ Հարցին, թե ՔԿ-ի հայտնած անուններից միայն Սասուն Առուշանյանին է ճանաչում, թե նաև մյուսներին, Բաբայանը պատասխանել է, որ անուն-ազգանուններով գիտի, թե ում մասին է խոսքը, և հավելել․ «Բոլորն ինձ մոտ ժամանակին ձերբակալված են եղել․․․»։ |
«Ալիևը չէ՞ր, որ ասում էր՝ Հայաստանի ինչի՞ն է պետք զինվելը». Արա Պողոսյան
98Երեկ, 23:42«Պաղպաղակի արտադրամասի առանձին տեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է»․ ՍԱՏՄ
58Երեկ, 22:36«Մեղրեցիների պատասխանը մեկն էր՝ Նիկոլը մուտիլովշիկ է». Նաիրի Հոխիկյան
66Երեկ, 22:30Նեթանյահուն հաստատել է Գազան գրավելու ծրագրերը
126Երեկ, 22:12Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ՝ անձամբ կարգուկանոն հաստատելու
97Երեկ, 22:06Դիլիջանի թունելը ժամանակավոր փակ կլինի
48Երեկ, 22:00«Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի». Ալիևը՝ Քարվաճառում
273Երեկ, 21:42Փոստային բաժանմունքի ղեկավարը մեղադրվում է 17 մլն դրամի հափշտակության մեջ. գործն ուղարկվել է դատարան
139Երեկ, 21:30