«Ալիևը, հրապարակելով բանավոր պայմանները, ոչնչացնում է ձեզ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է Ալիևը՝ հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։
Ինչ է ստացվում՝ փոխադարձության սկզբունք չի կարող լինել, բայց ահա միջանցքային տրամաբանություն լինելու է։ Հատուկ էն «դալբայոբների» համար ասեմ, որ միջանցք ասվածը պոզով ու պոչով կենդանի չի, դա սկզբունքների ու կանոնների համալիր է, որը մի դեպքում քո իրավասության սահմաններից դուրս է, իսկ այլ դեպքում քո սուվերեն իրավասության ներքո է։
Միջանցքի էությունն այն է, որ եթե որոշես կանոն փոխել, սկզբունք փոխել, առաջանալու են հետևանքներ՝ միջազգային, դատական, քաղաքական, դիվանագիտական, գուցե նաև ռազմական (կախված դիմացի կողմի նպատակներից):
Գիտե՞ք Ալիևը ինչ է անում։ Ասեմ.
-Ձեզ ստիպում է բավարարել իր պահանջները։ Դուք կարծում եք, թե բանավոր նրա պահանջները կատարելով ոչ ոք չի իմանալու։ Բայց Ալիևը հետո հրապարակելով ձեր ստանձնած բանավոր ստոր պայմանները, ո՛չ միայն քաղաքականապես, այլև բարոյապես ոչնչացնում է ձեզ, ցույց տալով, որ Հայաստանի իշխանություններն իր ոտքերի տակ սողացող ոչնչություններ են։
Միջազգային հարաբերություններում նախկինում չէիք լսի էսպիսի բան՝ հրապարակային մի երկրի ղեկավարը հարևան երկրի ղեկավարին էսպես ստորացնի։ Ամեն դեպքում Ալիևը դա անում է»։

«Հունիսի 7-ին Հայաստանը նորաոճ ձևով բաժանվեց՝ այս անգամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև»․ Հայկ Դեմոյան
5701:06
«Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6000:24
«Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»․ Տաթևիկ Հայրապետյան
5000:06
«Մի բան էն չասի՝ աչքի թայը հանելու են»․ Մհեր Հակոբյան
5600:00
«ՔԿՀ-ներում հացադուլներն ու ինքնավնասումները պայմանավորված են դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությամբ»․ Մհեր Կարագոզյան
53Երեկ, 23:42
«Եթե ՍԴ ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ դիմեցիք ՍԴ»․ Արփինե Հովհաննիսյան
60Երեկ, 23:18
«Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագիր է ձեռքբերվել». Ռուբիո
50Երեկ, 23:00
«Կարապետյանը, չմտնելով քաղաքականության մեջ, Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն կտար»․ Թաթուլ Հակոբյան
56Երեկ, 22:30