Իրանը հաստատում է՝ Փեզեշքիանը թեթև վիրավորում է ստացել իսրայելական հարձակման ժամանակ
![]() 234 Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ., 11:18 Իրանը հաստատում է, որ նախագահ Փեզեշքիանը վիրավորվել է իսրայելական հարձակման ժամանակ։ Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի քարտուղար Մոհամմադ Գոլզարին հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հունիսի 15-ին հարձակում է տեղի ունեցել կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը թեթև վիրավորում է ստացել հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ազատ Իրան» թելեգրամյան ալիքը։ Գոլզարին պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի 12-օրյա պատերազմի ժամանակ և համընկել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի հետ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հարձակման թիրախը Պեզեշքիանի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեիի մասնակցությամբ հանդիպումն էր։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
