«Վարձակալողը կարող է լինել ԱՄՆ-ի ռազմականացված կառույց». Խոսրով Հարությունյան
![]() 209 Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 10:36 «Ես սկզբունքորեն դեմ եմ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապուղի տրամադրելուն»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ «Դեմ եմ երկու հիմնական պատճառով։ Առաջին՝ դա որևէ աղերս չունի Հայաստանի ապաշրջափակման հետ։ Երկրորդ՝ դրանով Հայաստանն ավելի է խորացնում իր շրջափակումը։ Ինչո՞ւ, որովհետև այդ կապի հաստատման պարագայում, այն էլ եթե ԱՄՆ-ն ինչ-որ պատասխանատու դերակատարում ստանձնի, Հայաստանը զրկվելու է իր ամենակարևոր դաշնակցի՝ Իրանի հետ ուղղակի կապից»,- նշեց Հարությունյանը՝ անդրադառնալով նաև ճանապարհի արտապատվիրակման վերաբերյալ լուրերին․ «ԱՄՆ-ն պատահական չի սկսել մտածել, որ կարող է դերակատարում ունենալ, այն էլ 100 տարով վարձակալության վերցնել։ Ի դեպ վարձակալող կազմակերպությունը դա հեռադիտակներով քաղաքացիական մարդիկ չեն լինելու, դա կարող է լինել ԱՄՆ-ի որևէ մասնավոր ռազմականացված կառույց»,- ասում է Հարությունյանը՝ նշելով, որ դա նշանակում է աշխարհաքաղաքական նոր դերակատարի ներգրավում ՀՀ տարածքում և որի արդյունքում դառնալու ենք խոշոր խաղացողների մարտադաշտ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
