«Կարծում եք՝ Փաշինյանը չի՞ հաշվարկել Ստոկհոլմի արբիտրաժի հնարավոր վճիռը». Հակոբ Բադալյան
![]() 364 Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 15:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կարծում եք, թե Փաշինյանը չի՞ հաշվարկել Ստոկհոլմի Արբիտրաժի հնարավոր վճիռը: Հայրենակիցներ, որ ապրում եք սոցցանցային ոգևորություն, ես ձեր փոխարեն այդքան վստահ չէի լինի, թե Ստոկհոլմը նրա համար անակնկալ է: Այս առիթով ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ՄԻԵԴ կամ ՄԱԿ միջազգային դատարանի քանի՞ վճիռ չի կատարել Իլհամ Ալիևը, որոնք վերաբերում էին Արցախին, արցախահայության հանդեպ հակամարդասիրական շրջափակմանը, Բաքվում պահվող գերիներին: Եղե՞լ են այդպիսի դեպքեր, երբ Ալիևը չի կատարել միջազգային դատարանների վճիռներ: Կարծում եմ չեք հերքի, որ եղել են: Իսկ ի՞նչ է հիմա միջազգային դատարանի վճիռ չկատարելը: Մե՞ծ հոգս: Միջազգային դատարանների վճիռները ունեն ազդեցություն, եթե դրանք վայելում են այսպես ասած «լիբերալ-գլոբալիստական» Արեւմուտքը քաղաքական նպատակահարմարությունը: Կվայելի՞ այդ նպատակահարմարությունը ՀԷՑ-ի գործով կայացված վճիռը: Մի փոքր կասկածում եմ: Ադրբեջանի չկատարած վճիռներով, Նիկոլ Փաշինյանին անուղղակի, բայց տրվել է իր հերթին վճիռներ չկատարելու «քարտ-բլանշ»: Ես իհարկե դա համարում եմ շատ վատ, որովհետև առաջին հերթին հարվածելու է Հայաստանի ներդրումային վարկին: Բայց, ինչպես այսօր ժամեր առաջ մի գրառում էի արել ֆեյսբուքյան հարթակում, Նիկոլ Փաշինյանին այդ ներդրումային վարկը ըստ էության չի հուզում: Նա ունի Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ իր պատկերացումը, որը բացարձակապես չի ենթադրում աշխատանք խոշոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
