«Ադրբեջանում քննադատ լրագրողները ենթարկվում են խիստ հաշվեհարդարի». Տաթևիկ Հայրապետյան
![]() 208 Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 19:06 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. ««Ադրբեջանում քննադատ լրագրողները ենթարկվում են հետապնդումների և խիստ հաշվեհարդարի իրենց աշխատանքի համար, ներառյալ՝ կամայական ձերբակալություններ, կեղծ մեղադրանքներ, անարդար դատավարություններ և երկարատև ազատազրկում՝ ծանր կալանքի պայմաններում։ Նրանք հաճախ հայտնվում են մարդու իրավունքների և խոսքի ազատության պայքարի առաջնագծում՝ ենթարկվելով հսկայական անձնական և մասնագիտական ռիսկերի։ Ազատ մամուլի և այլախոհության դեմ կառավարության ճնշումները հատկապես ուժեղացան այն ժամանակ, երբ երկիրը պատրաստվում էր ընդունել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովը 2024 թվականի նոյեմբերին։ Իշխանությունները չէին կարող հանդուրժել, որ միջազգային ուշադրությունը կենտրոնանա Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի վրա կամ որ երկրի իմիջը վնաս կրի՝ շրջակա միջավայրի չարաշահումների, կոռուպցիայի կամ այլ պետական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։ Այս պատճառով կառավարությունը թիրախավորեց բոլորին, ովքեր փորձեցին քննադատել իր գործողությունները։ COP29-ից հետո ճնշումները միայն սրվեցին։ Իշխանությունները հատկապես թիրախավորել են անկախ լրատվամիջոցների լրագրողներին, ինչպիսիք են Abzas Media-ն, Meydan TV-ն, Toplum TV-ն, Kanal 13-ը և Kanal 11-ը, որոնցից շատերը լուսաբանել են իշխանության չարաշահումների, կոռուպցիայի, բնապահպանական խնդիրների և մարդու իրավունքների խախտումների մասին մեղադրանքները։ Այսօր՝ COP29-ից անցել է դեռ մեկ տարուց էլ քիչ ժամանակ, իսկ երկրում այլևս չեն մնացել անկախ ազգային լրատվամիջոցներ։ Ադրբեջանում այժմ կա քաղաքական դրդապատճառներով մեղադրվող և բանտարկված լրագրողների ամենաբարձր թիվը այն ժամանակից ի վեր, ինչ երկիրը 2001 թվականին միացել է Եվրոպայի խորհրդին»,-այս մասին գրում է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի վերաբերյալ երկու օր առաջ՝ հուլիսի 22-ին հրապարակված իր զեկույցում։ Իմ կողմից հավելեմ, որ հենց հուլիսի 22-ին Ադրբեջանում նշում էին «Ադրբեջանի ազգային մամուլի 150-ամյակը», դեռ մի բան էլ հոբելյանական մեդալ են սահմանել»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք»». Վահե Հովհաննիսյան
19504:06«Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից պարբերաբար ֆինանսական միջոցներ է ստանում»․ «ՀայաՔվե»
18803:06«Եթե խաղաղություն չպարտադրվի, Հայաստանի վիճակը կարող է ավելի վատ լինել»․ Թաթուլ Հակոբյան
20102:06«Ապացուցում են, որ պակաս «պեռվի կռուգ լավ տղա չեն» ու պատրաստ թայֆա կազմելու»․ Միքայել Նահապետյան
8201:06«Նիկոլը խաբելու է՝ ասելով՝ խաղաղություն, բայց այս փաստաթուղթը նոր պատերազմի դուռ է»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
216Երեկ, 23:36«Փնթի, ափալ-թափալ ստորագրված «բարաթը» Փաշինյանը փուչիկի պես ուռացնելու է»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
67Երեկ, 23:06«Այս իշխանությունն է գլխավոր ռիսկերի և սպառնալիքների գեներատորը Հայաստանի համար»․ Արման Աբովյան
72Երեկ, 21:24«Վերևից հրամանը տված է, դատավորը կատարում է պատվեր»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
86Երեկ, 20:48