«Կամբոջայի և Թայլանդի միջև լայնամասշտաբ պատերազմի վտանգն իրական է»․ Արա Պողոսյան
![]() 205 Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 20:36 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կամբոջայի և Թայլանդի միջև սկսված ակտիվ հակամարտության այս փուլը բնականաբար ունի որոշակի նախապատմություն, որի հիմքը վիճելի տարածքն է։ Ընդ որում սահմանային բախումների առաջին դեպքը չի սա։ Տեղեկություններ կան, որ երկու կողմերից էլ փոխադարձաբար միմյանց տարածքներ են ներխուժել, փոխանակվում են հրթիռա-հերտանային հարվածներով, ինչպես նաև հրաձգային և գնդացրային զենքերով։ Թայլանդը նաև ավիահարվածներ է հասցնում Կամբոջային, ինչպես արդեն նշել էի, ավիահարվածներ են հասցվել Կամբոջայի մի քանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների։ Նաև հաղորդագրություն կա, որ թայլանդական զինված ուժերը հատելով կամբոջա-թայլանդական սահմանը սկսել են ցամաքային օպերացիա՝ «Yuttha Bodin» անվանումով։ Մեկ ժամ առաջ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ թայլանդական բանակը արդեն գրավել էր 2-3 գյուղ Կամբոջայից։ Թայլանդի բանակը հայտարարել է Կամբոջայի հետ սահմանային բախումների հետևանքով 9 զոհի և 14 վիրավորի մասին»։ Աղբյուրը` Արա Պողոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
