Կիրակի, 27 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Երկիրը «յուղ ու բրնձի» տեղ շալակած տանում են, ինքը հեծոյով ՀԵՑ է հեծել». Հասմիկ Բաբաջանյան

«Երկիրը «յուղ ու բրնձի» տեղ շալակած տանում են, ինքը հեծոյով ՀԵՑ է հեծել». Հասմիկ Բաբաջանյան
151
Երեկ, 18:48

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի հոդվածը․ «Երկիրը «յուղ ու բրնձի» տեղ շալակած տանում են, ինքը հեծոյով ՀԵՑ-է հեծել․․․
ՀԷՑ-ի իրացման տնօրենի նոր տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը Փաշինյանի հետ հեծանիվ է քշել։ Մյուս առավելությունները, եթե կան, չեմ գրում, որովհետև պաշտոն ստանալու մեջ եթե առաջ ասֆալտին Նիկոլի հետ քայլելն էր, այսօր Նիկոլի հետ հեծանիվ քշելն է դարձել։ Ի դեպ ամիսներ առաջ պետական ապարատում պաշտոն ստացավ նաև Փաշինյանի հեծանիվի դասատուն՝ Արման Անտոնյանը, որը Փաշինյանի հեծանվային զբոսանքների կազմակերպիչն էր։ Եթե ուշադիր հետևեք, կտեսնեք, որ Փաշինյանի հետ հեծանիվ քշելը պաշտոն ստանալու լիցենզիա է դառել։ Մի դասատուն էլ, որը անգլերեն էր պարապում, դե դա մե՜ծ բան էր, ամերիկաներում դեսպան է։ Ինչևէ, չեմ հասկանում, հեծանիվ քշելը ի՞նչ կապ ուներ Ժաննա Անդրեասյանի մոտ խորհրդական դառնալու կամ ՀԷՑ-ում պաշտոն ստանալու հետ։ Անգլերենի դասատուին դեսպան նշանակելը դե մի կերպ կարելի է հասկանալ, անգլերեն լավից-վատից խոսում էր, իսկ դա Փաշինյանի համար ցնցող, աննախադեպ երևույթ էր»։