«Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ վատագույն սցենարով». Վարդան Բալյան
![]() 272 Կիրակի, 27 հուլիսի, 2025 թ., 23:18 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում և Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ թերևս վատագույն սցենարով: Ջրային ճգնաժամի, էներգամատակարարումների տևական ու անընդհատ անջատումների, պարենային ապրանքների գների էական թանկացումների, տնտեսական իրավիճակի և բիզնեսի միջավայրի բացասական զարգացումների մասին առիթ ունեցել եմ գրել: Ծանր իրավիճակ է ստեղծվել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, անասնապահության և բուսաբուծության: Բազմաթիվ են հաղորդումները դեղորայքի թանկացման, իսկ որոշ մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցների դեֆիցիտի մասին: Միջուկային բանակցությունների ընթացքը առնվազն մինչև հիմա լավատեսական սպասումների առիթ չի տալիս, շատ հավանական է սանկցիոն ռեժիմի խստացումը և նոր պատժամիջոցների սահմանումը: Իրանական խորհրդարան հրատապ կարգով մուտք է արվել օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցների մեխանիզմի գործարկման պարագայում 24 ժամյա ռեժիմով ընդունել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու որոշում: Փորձագիտական հանրույթը, պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները հանրային տեղեկատվական հարթակներում լրջորեն քննարկում են նոր պատերազմի հավանականությունը: Ըստ որում, վերջին օրերին, հատկապես, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետո այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման դարձել իրանական լրատվամիջոցների ուշադրության առանձնահատուկ նյութ: Բազմաթիվ հոդվածներ, լրատվական-վերլուծական տեսանյութեր, որոնց տևողությունը հաճախ գերազանցում է 5-10 րոպեն, և անընդհատ կարմիր գծի հավաստանշում՝ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի բացումն Իրանի սահմանին անթույլատրելի է: Կարդում եմ, նայում ու ակամա զարմանում, որովհետև Հայաստանում այդ խնդրով մտահոգությունը թվում է շատ ավելի քիչ, եթե, իհարկե, նման մտահոգություն իսկապես կա: Գուցե արժե մի քիչ անհանգստանալ, քանի որ գոնե այս պահին հստակ է, որ Իրանը հակված է իր համար անցանկալի զարգացումների պարագայում ռազմական միջամտության դիմել»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
