«Քուա՛նշ․ Նիկո՛լ, էլի ընկար սեփական ծուղակդ». Արմեն Հովասափյան
276
Այսօր, 02:06
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ գրառում էի կատարել, որտեղ, հերթական անգամ ապացուցում էի, որ նիկոլենք դասական մանիպուլյատորներ ու յոթ տարի նույն դասարանում մնացածներ են․ մասնավորապես նշել, որ 301 թվականին Մեծ Հայքի մայրաքաղաքը ոչ թե Վաղարշապատն է եղել, ինչպես հայտարարում էր Նիկոլը, այլ՝ Արտաշատը։ Դրանից հետո ամբողջ իշխանական պլեադան դյուրագրգիռ բոցկլտումների մեջ էր, ու մինչև վերին էշելոններ թեմային փորձում էին հակադարձել։ Ասեմ, որ այս միտքը Նիկոլն ասել էր, իր ու իր հետ ապրողի համատեղ՝ «Կրթվելը նորաձև» է նախընտրական շոուի ժամանակ։ Ինչո՞ւ նախընտրական, քանզի, այլ բան, քան ընտրություննեից 8-9 ամիս առաջ նման գործընթացին մեկնարկ տալն ու հեռուստատեսային թոք-շոուի դա վերածելը, ոչ մի ուրիշ բանի մասին չի վկայում։ Միանշանակ է, որ Նիկոլն այսօր գիտակցում է, որ ամբողջովին ձախողած է կառավարումը, կազմաքանդած պետությունը, և ինչքան էլ խոսի՝ «Վարդավառին աննախադեպ թվով Սևան գնացածների մասին», միևնույնն է՝ ինքն ունի վերատադրվելու խնդիր։ Այդ իսկ պատճառով զույգերով կպել են այս թեման հնարավորինս տիրաժավորելու։ Եթե իրականում նրա խնդիրը լիներ հանրությանը կրթելը, ապա ինչ-որ տեղ կարելի էր ընդունել, սակայն բազային կրթություն չունեցող երկու միջին վիճակագրական արարած, իրենց դրել են ժամանակակից Մակարենկոյի ու Լունաչարսկու տեղը և փորձում են հանրային լիկբեզ իրականցնել, ու դա այն պարագայում, որ իրենք դետալային հարցերի մասին չունեն տարրական գիտելիքներ։ Անդրադառնամ գրառմանս սկզբին արված դիտարկմանը․ այո՛, մայրաքաղաքի ֆունկցիաները դրված էին Արտաշատի վրա, այնտեղ էր արքան ընդունում միջազգային պատվիրակաություններին, Արտաշատում էր գտնվում բուն արքունիքը, քանի որ Վաղարշապատը կոմունիկացիոն առումով տարողունակ քաղաք չէր, այն ուղղակի արքայանիստ էր, որտեղ արքան ընտանիքով ու մերձավորներով հանգստանում էր: Նշեմ նաև, որ Վաղարշապատը, որպես այդպիսին, առանձնապես մայրաքաղաքի ֆունկցիաներ երբեք չի էլ ունեցել (մի 30 տարի ձևական գործառույթներ է կատարել՝ 163-193 թվականներին, ի դեպ այդ ժամանակ այն ուներ լատիներեն Կայնեպոլիս անվանումը)։ Բանն այն է, որ Վաղարշ Առաջինը, ով ընդամենը կառուցապատել էր Վարդգեսավան ավանը, ընդհանրապես նպատակ չուներ այն որպես մայրաքաղաք ծառայեցնել (ասեմ այն հիմնել է Վարդգես Մանուկը), այլ զուտ թագավորանիստ՝ նիկոլերենով ասած՝ «դաչա»։ Ինչ վերաբերվում է Արտաշատին, ապա այն հատուկ մայրաքաղաք դառնալու նպատակով կառուցված քաղաք էր՝ կրկնակի պարսպով, հզոր միջնաբերդով և ամբողջովին համապատասխանում էր մայրաքաղաքի ամբողջական չափանիշներին։ Հիմա, հարգելիներս, ասեմ, թե ինչո՞ւ էր Նիկոլն իր շոուի ժամանակ ասում՝ «Մայր Աթոռը հիմնվել է Վաղարշապատում, քանի որ պետության սիրտը Վաղարշապատն է եղել, այսինքն եկեղեցին համապատասխանեցվել է պետությանը»․ մի հատ էլ ասեմ՝ քուա՛նշ․ Նիկո՛լ, էլի ընկար սեփական ծուղակդ․ դու, ընդամենը, փորձում էս մարդկանց համոզել, որ պետությունը կարող է կատարել հանրության ինքնության ու էության պահպանման ֆունկցիաները՝ ներկայացնելով դատարկ, անհիմն պնդումներ, ես էլ ասում եմ, որ քո ֆեյք թեզերն, առնվազն, ցնդաբանություններ են ու ոչ մի քննադատության չեն դիմանում»: