«2007-ին Տեր-Պետրոսյանը պետք է հոգեբանական ռենտգենով հասկանա՞ր, որ Փաշինյանը պատեհապաշտ է». Լևոն Զուրաբյան
![]() 131 Երեքշաբթի, 29 հուլիսի, 2025 թ., 15:42 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանել է երիտասարդների հարցերին: Արագածոտնի մարզի Օշական գյուղից Լևոն Արսենյանի հարցը Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի մասին էր. «Առաջին նախագահը Փաշինյանին անվանեց ազգակործան պատուհաս, հետաքրքիր է, այդ դեպքում Փաշինյանն ինչպե՞ս է հայտնվել ու երկար ժամանակ եղել Տեր-Պետրոսյանի թիմում: Եթե Տեր-Պետրոսյանն օգտագործում էր Փաշինյանին որպես գործիք, ուրեմն նա հաշվի էր առնում միայն իր քաղաքական շահերը, իսկ եթե չի իմացել, նրա քաղաքական միամտությունն է եղել, որը էլի բացասական ազդեցություն է ունեցել մեր պետության ու ժողովրդի համար»,- ասաց երիտասարդը: Զուրաբյանն արձագանքեց. «Ասում եք՝ 2007-ին, երբ Փաշինյանը Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի և այլ գործիչների հետ եկան ու ասացին, որ ուզում են սատարել Տեր-Պետրոսյանին, արդյոք չէր հասկացե՞լ, որ գործ ունի պատեհապաշտի հետ: Միանշանակ կասեմ՝ եթե վերցնեք ու կարդաք լրագրող Փաշինյանի բոլոր հոդվածները, կտեսնեք, որ էդ ֆունդամենտալ հարցերում, այսինքն ԼՂ խնդրի կարգավորման հարցում, նա հետևողականորեն եղել է փոխզիջման կողմնակից: Հետո պարզվեց, որ Փաշինյանի համար որևէ գաղափարախոսություն սկզբունքային չէ: Էսօր կարող ա ասել մի բան, մյուս օրը՝ այլ բան: Հազար բան փոխում է, մենակ թե դուր գա, լայքերը մաքսիմալացնի, ստանա էդ պահին ամենամեծ դիվիդենտը: Բայց էն ժամանակ՝ 2007-ին դա չէր երևում: Եկել էր սատարելու, իսկ մենք սատարողներին չէինք մերժում»: Զուրաբյանը նաև նշեց, որ երբ Փաշինյանը 2012-ին ընտրվեց պատգամավոր իրենց ցուցակով, միանգամից խզեց հարաբերությունները. «Քաղաքականության մեջ երաշխիքներ չկան, մարդը նույնիսկ իր շրջապատում չունի երաշխիքներ... 2007-ին Տեր-Պետրոսյանը պետք է տենց հոգեբանական ռենտգենով մի հատ հասկանա՞ր, որ Փաշինյանը պատեհապաշտ է»,- հավելեց ՀԱԿ փոխնախագահը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
