«Ինչքա՞ն կարելի է «բարեփոխումներով» չարչարել հանրությանը». Ոսկան Սարգսյան
![]() 136 Երեկ, 17:00 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում, մետրոպոլիտենում QR կոդերը հանվելու են։ Ինչքա՞ն կարելի է բարեփոխումների անվան տակ փոփոխություններ կատարելով՝ տանջել հանրությանը։ Սկզբից Երևանի բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ ծախսելով՝ գնեցին ավտոբուսներում տեղադրվելիք մետաղյա գանձարկղերը, որտեղ նետվում էին ուղեվարձ 100 դրամները։ Հետո դրանք որպես անպետք, մետաղի ջարդոն հանվեցին ավտոբուսներից։ Հետո ՔՊ-ական իշխանությունը որոշեց եռապատկել ուղեվարձը՝ այն դարձնելով 300 դրամ։ Ուղևորների բոյկոտից հետո ստիպված եղան ուղեվարձը 150 դրամ սահմանել։ Փոխանակ շատ կանգառներ կահավորեն, հասարակական տրանսպորտի հստակ չվացուցակ, կանգառներում այդ մասին տեղեկացնող էլեկտրոնային վահանակներ տեղադրեն, բոլոր ավտոբուսները, տրոլեյբուսները հագեցնեն օդափոխման սարքերով, ուղեվարձը գանձելու եղանակներն են փոխում»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
3012:00Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները կարող են 3 ամիս մեքենա վարել ՀՀ-ում
8711:30Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8511:06Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ավտոճանապարհը օգոստոսի 1-ին փակ կլինի
11410:42««Մանկատան էն էրեխուն չտարա՞ն վիրահատության», «Չէ՛, հեսա». դեպք հիվանդանոցում». Սոֆյա Հովսեփյան
15210:36«Ոստիկանության ստորաբաժանմանը կցված մեքենան այ սենց դուխով Աճառյանով քշում է». Հովսեփ Կուբատյան (տեսանյութ)
11510:30Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և մյուս հայերի դեմ շինծու դատավարությունը
17309:39«Սա մեռլատան նկար չէ»․ Էդգար Ղազարյան
14109:06