«Մտերիմները վախենում են, որ Ստեփան Սամվելյանը կարող է մահանալ նախաքննական կալանքի ընթացքում»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր է փաստաբան Զարուհի Փաստանջյանն ահազանգում է իր պաշտպանյալ, երկամսյա կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին:
Փաստաբանն ու մտերիմները հայտնում են, որ լուրջ սիրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացու մոտ արդեն նկատվում են շարժական ու խոսքի խնդիրներ, գիտակցության մթագնում: Նրանք վախենում են ամենավատ ելքից, որ քաղաքացին կարող է մահանալ նախաքննական կալանքի ընթացքում:
Քաղաքացին մեղադրվում է Արամ Զավենի Սարգսյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Այսպիսի մեղադրանք նրան առաջադրել է ու վերջինիս կալանավորել են բացառապես իր հրապարակային խոսքի համար:
Քանի որ պատգամավորների տեսակցությունները քաղաքացուն արգելված են և ինքս չեմ կարող տեսակցել քաղաքացուն լրացուցիչ տեղեկություններ փոխանցելու համար, այսօր զանգահարել եմ ՄԻՊ թեժ գծին, զրուցել եմ խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետի հետ, խնդրել այցելել քաղաքացուն և հնարավոր բոլոր միջոցներով կանխարգելել վատագույն սցենարի կրկնությունը:
Ինձ վստահեցրել են, որ հարցը գտնվում է Անահիտ Մանասյանի ուշադրության կենտրոնում:
Հրավիրում եմ ԶԼՄ բոլոր գործընկերների ուշադրությունն այս հարցին: Մենք արդեն ունենք սարսափելի նախադեպ, երբ իր հնչեցրած հրապարակային մտքերի համար նախաքննական կալանքի տակ գտնվող քաղաքացին մահացել է դատարանի դահլիճում: Կարծում եմ հանրային արձագանքը կարող է օգնել խուսափել այս դեպքի կրկնությունից»։

«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
600:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
3100:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
7700:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
62Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
80Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
96Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
82Երեկ, 22:42
«Վտանգ, որը չի շրջանցում մեզնից ոչ մեկին». Դավիթ Դավթյան (տեսանյութ)
66Երեկ, 21:42