Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Մտածեք՝ ում է խանգարում Մամուլը, և ում է վախեցնում Մամուլի հիշողությունը»․ Գալուստ Նանյան

«Մտածեք՝ ում է խանգարում Մամուլը, և ում է վախեցնում Մամուլի հիշողությունը»․ Գալուստ Նանյան
267
Երեկ, 16:36

Բնապահպանական տեղեկատվության վերլուծաբան Գալուստ Նանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մամուլի շենքից դուրս կմղվի Մամուլը... կմնա միայն շենքը։
Սա պատահական գործընթաց չէ։
Սա գաղափարական գործողություն է՝ ուղղված Հայ մամուլի համակարգված ոչնչացմանը։
Բայց եթե շենքում այլևս մամուլ չկա, ապա ի՞նչ պիտի արվի դրա առջև կանգնած արձանի հետ։
Այդտեղ արդեն մոտ 20 տարի կանգնած է հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի հիմնադիր՝ Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրին:
Նա պատահական մարդ չէր, նա՝ հոգևորական էր։
Այսինքն՝ Հայ մամուլի արմատները սկիզբ են առնում Հայոց Եկեղեցուց։
Ու հիմա, երբ հարվածի տակ են ինչպես Մամուլը, այնպես էլ Եկեղեցին, պարզ է դառնում, թե որտեղ է թաղված շան գլուխը։
Սրանք մեկ շղթայի օղակներ են։ Մտածեք՝ ում է խանգարում Մամուլը, և ում է վախեցնում Մամուլի հիշողությունը։
Դե ուրեմն հարց է առաջանում.
Իսկ ի՞նչ է մնալու մեզնից հետո։
Գուցե միայն պատեր՝ առանց հիշողության»։

Աղբյուրը`   Գալուստ Նանյան