«Դա նվեր էր Փաշինյանին․ իշխանության մոտ լավ է ստացվում ժողովրդին ֆռռացնելը»․ Արամայիս Աղաբեկյան
![]() 144 Շաբաթ, 30 օգոստոսի, 2025 թ., 23:12 «Այն, որ հայտարարում են, թե օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է հաստատվել, ավելի շատ շոու է, և գիտակցաբար են Փաշինյանին պարգևել այդ շոուն կազմակերպելու հնարավորությունը»,- այս մասին «168Ժամ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ «Դա շոու է նրանով, որ նախ՝ այդ փաստաթղթի բովանդակության ցանկացած կետ կարելի է 10 տարբեր ձևով մեկնաբանել: Օրինակ՝ երբ ասում են՝ անխոչընդոտ ճանապարհ, ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս․ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տալիս, լրիվ ուրիշ երանգներ է տալիս այդ կետին: Ալիևը գնում է Ադրբեջան և ասում՝ որևէ հայ մաքսավորի չպետք է տեսնենք, հայերի հետ չպետք է որևէ առնչություն ունենանք այնտեղ… Քարոզ է տարվում, թե ամերիկյան կողմի պարտադրանքով փաստաթուղթ է սա, բայց նախաստորագրման մասին, որպես տերմին, առաջինը խոսել է Ալիևը, ինքն է ասել, որ պատրաստ են գնալ նախաստորագրման․․․ Սա Փաշինյանի համար էր նվեր, որպեսզի 2026-ի ընտրություններում օգտագործի և թափահարի՝ որպես ձեռքբերում, ընտրություններում վերընտրվելու համար, որովհետև Փաշինյանն Ալիևի համար հարմար իշխանություն է»,- նշեց նա՝ ընդգծելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան պետք է միլիարդավոր դոլարներ ծախսեր, որպեսզի հնարավորություն ունենար Հայաստանի ներսում այնպիսի թեզեր տարածել, ինչպես դա անում են արամզավենիչները, ՔՊ-ականները։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ Արարատ Միրզոյանի՝ խաղաղությունը հաստատված է, և «եթե ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու համար սպասեին խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա աշխարհը կմտածեր, թե Հայաստանն ուզում է ֆռռացնել», Աղաբեկյանը նշեց, որ իշխանություններն ավելի շատ մտածում են՝ ոնց հայ ժողովրդին ֆռռացնեն, քան թե՝ աշխարհը ինչ կմտածի. «Իրենց մոտ շատ լավ ստացվում է հայ ժողովրդին ֆռռացնելը: Մինչև այս պահն է, իհարկե, ստացվում: Հուսով եմ, որ այն ասացվածքը, որ «ժողովրդին կարելի է ինչ-որ մի ժամանակ խաբել, բայց մշտապես խաբել չի կարելի», ի վերջո աշխատելու է: Այս պահին ֆռռացնողի կարգավիճակում էլի իրենք են, բայց աշխարհի մակարդակում ֆռռացնել իրենց մոտ չի ստացվում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
