ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանումը

Պետական եկամուտների կոմիտեն ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, որում նշված է․ «Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանման ձևակերպումներից։
ՊԵԿ-ը պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ, որպես ապրանքների ստացող կողմ, նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են:
Նման գործողության արդյունքում՝ հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտնվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից: Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում:
Նման վարքագիծը հանգեցնում է նաև ստացող երկրի անցման կետում (օրինակ՝ Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում՝ բարեխիղճ արտահանողների նկատմամբ) և բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում՝ այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումից և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումից»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32603.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36403.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31503.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
111202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40501.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
139001.09.2026, 18:06