«Քարոզչությամբ հնարավոր չէ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել»․ Գարիկ Քեռյան
![]() 141 Կիրակի, 31 օգոստոսի, 2025 թ., 00:12 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես տեսնում ենք ներհայաստանյան քաղաքական դիսկուրսի կենտրոնում առայժմ խաղաղության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցերն են: Քննարկումների առյուծի բաժինը այս թեմաներն են կազմում: Բայց ինչ-որ պահի, երբ ընտրությունները առավել մոտ կլինեն, համոզված եմ, որ առաջին պլան կգան նաև սոցիալ-տնտեսական հարցերը: Իշխանությունները կբերեն փաստական և վիճակագրական տվյալներ զարգացման, կենսամակարդակի աճի, սոցիալական բարեկեցության մակարդակի բարձրացման մասին, ընդդիմությունը նույն ակտիվությամբ կքննադատի և հակափաստարկներ կներկայացնի: Ինչ հետևություններ կանեն մեր ընտրողները, համոզված եմ, որ վճռական նշանակություն կունենա 2026 թ.-ին: Ներկա քաղաքական գործընթացները վկայում են, որ սոցիալական գործոնը առաջնային նշանակությունը պահպանում է բոլոր երկրներում: Պաշտոնական վիճակագրության նկատմամբ դրական և բացասական վերաբերմունքը պայմանավորված է յուրաքանչյու մարդու կողմից իր սոցիալական կացության գնահատականի վրա: Իհարկե խաղաղության պահպանումը ուժեղ փաստարկ է լինելու իշխող քաղաքական ուժի ձեռքում, որն ինտենսիվ օգտագործվելու է նախընտրական ամիսներին: Մնում է սոցիալական վիճակի և կենսամակարդակի գործոնը: Սա առավել բարդ խնդիր է, որովհետև քարոզչությամբ կենսամակարդակի բարձրացման համոզմունք ստեղծել հնարավոր չէ: Ի դեպ կա երկու իրողություն սոցիալ-տնտեսական զարգացման հայաստանյան իրականության չափման համար, որոնք չգիտես ինչու կարծես քննարկումներից դուրս է մնում: Դրանք են 1. ներգաղթ-արտագաղթ հարաբերակցությունը և 2. օտարերկրյա ներդրումների չափերը: Այս երկուսը իմ և շատերի համար սոցիալ-տնտեսական զարգացման իրական չափման միջոց են»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
