«Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել տասնյակ թղթեր, բայց դրանց կենսունակությունը որոշողների շրջանակն այլ է». Հակոբ Բադալյան
![]() 169 Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ., 20:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Շատ է քննարկվում հարցը՝ խաղաղության պայմանագրի «նախաստորագրումը» կբերի՞ խաղաղության: Կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր ասվածի ամբողջական և լիարժեք ստորագրումն անգամ խաղաղության գրավական չէ: Հարցն այստեղ անգամ այն չէ, որ Ադրբեջանը վստահելի չէ: Այսօր վստահելի չէ ըստ էության ոչ ոք: Բայց հարցն այդ վստահությունը չէ միայն: Հարցն այն է, որ Կովկասում խաղաղության ու պատերազմի վերաբերյալ հարցերի առանցքային պատասխանները Երևանում կամ Բաքվում չեն: Հետևաբար, Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել տասնյակ թղթեր, բայց այդ թղթերի արժեքը, նշանակությունը, կենսունակությունը որոշողների շրջանակը այլ է: Իսկ այդ շրջանակն այսօր ըստ էության ներգրավված է համաշխարհային պատերազմի մեջ: Հետևաբար, այդ շրջանակից ցածր մակարդակում որևէ ստորագրում կամ նախաստորագրում չի կարող ունենալ տակտիկական-իրավիճակայինից բարձր նշանակություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
