ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են երկարաձգել սակագնային զինադադարը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը, ամենայն հավանականությամբ, համաձայնության կգան Չինաստանի հետ և կերկարաձգեն մաքսային տուրքերի վերաբերյալ գործող համաձայնագրերը 90 օրով, հայտարարել է ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լութնիկը։
«Կարծես թե նրանք [Թրամփը և ԱՄՆ բանակցային թիմը] համաձայնության կգան և կերկարաձգեն [համաձայնագրերը] ևս 90 օրով»,- ասել է նա Fox Business-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը Թրամփինն է։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունեցել հուլիսի 28-29-ին Ստոկհոլմում։ Միևնույն ժամանակ, կողմերը դեռևս համաձայնության չեն եկել լրացուցիչ ներմուծման տուրքերի կասեցման ժամկետը երկարաձգելու հարցում։ Չինացի բանակցողները հայտարարել են, որ երկարաձգման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդում է, որ բոլոր պայմանները նախ պետք է հաստատվեն Թրամփի կողմից։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
207Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
102Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
138Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47802.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47302.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43902.10.2026, 13:06