Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան

«Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
135
Այսօր, 18:18

«Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանըտեղեկացնում է. «Աղվան Արշակյանի գործի մասին
Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն (Դատավոր Գնել Գասպարյանը) այն մերժել է վարույթ ընդունել՝ ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել:
Այնինչ, մերժման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո պարզ է դարձել, որ մերժման պատճառը ոչ թե բովանդակային է, այլ՝ տեխնիկական (ոչ մեր և ոչ էլ դատարանի մեղքով), ուստի մեր կողմից նոր միջոնրդություն է ներկայացվել դատարան: Ըստ այդմ՝ Դատարանի կողմից Աղվանի առողջական վիճակի վատթարացումը ՉԻ դիտվել որպես ոչ էական կամ ուշադրության ոչ արժանի հանգամանք:
Հուսով ենք, որ նոր միջնորդությունը կընդունվի վարույթ և կենթարկվի պատշաճ քննության:
Հաջորդիվ զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: