«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար». Սթիվ Դեյնս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար։
Այս մասին 77 WABC ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնսը։
Նա նշել է. «Ադրբեջանը և Հայաստանը այժմ գտնվում են խաղաղության համաձայնագրի ստորագրման փուլում և իրականում սկսում են համագործակցել՝ Կենտրոնական Ասիայի նավթի, բնական գազի և հանքանյութերի կարևորագույն պաշարների հասանելիությունը բացելու համար»։
Սենատորը նաև ընդգծել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը. «Այս միջանցքի միջոցով Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ գտնվում են Ռուսաստանից և Չինաստանից հեռանալու և դեպի Եվրոպա և Արևմուտք վերակողմնորոշվելու եզրին։ Սա կարևորագույն պահ է»։
Սթիվ Դեյնսը հիշել է մայիսին Ադրբեջան կատարած իր այցը. «Ես այնտեղ էի մայիսին, հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա գնացի Հայաստան և հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք գտնվում են այս խաղաղության համաձայնագրի կնքման եզրին»։

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
5016:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
5116:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
7716:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
7016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
11415:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
13315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
7515:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8613:18