«Այդ փաստաթուղթը նախ պետք է անցնի ներպետական վավերացում, վարչապետն այն ստորագրելու իրավասություն չունի»․ Րաֆֆի Ասլանյան
![]() 298 Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ., 23:36 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցնե’մ, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման կարգ ունեցող պետություն է, հետևաբար ՀՀ օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների իմաստով՝ ՀՀ-ի անունից ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ համարվում է պայմանագիր, ուստի այն նախ պետք է անցնի ներպետական վավերացում՝ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կողմից, հակառակ պարագայում՝ այն առոչինչ փաստաթուղթ է։ Այլ կերպ ասած, ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» կամ ճանապարհ տրամադրելու եռակողմ համաձայնությունը ևս պայմանագիր է, մինչդեռ դրա բովանդակության մասին նույնիսկ հասարակությունը տեղեկացված չէ՝ ստորագրումից ընդհուպ մեկ օր առաջ, իսկ ՀՀ վարչապետը պետության անունից այն ստորագրելու իրավասություն չունի։ Այլ հարց է, որ ՀՀ վարչապետի աթոռին բազմածի համար, իշխանապահպանման տենչանքի ճանապարհին, ցանկացած խնդրի իրավականությունը չունի որևէ նշանակություն, քանի դեռ նրա տիրապետության ներքո են գտնվում հայրենահանձնման գործընթացին օժանդակող պետական կառույցները։ Օրինակները բազմաթիվ են. վերջին ամենաթարմերից՝ ֆեյսբուքյան գրավոր հրահանգով բարերար Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն ու կալանավորումը»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
