Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Երբ ԱՄՆ ղեկավարները խոսում են խաղաղությունից, հիշում եմ Սիրիան, Ուկրաինան»․ Մանուշ Եսայան

«Երբ ԱՄՆ ղեկավարները խոսում են խաղաղությունից, հիշում եմ Սիրիան, Ուկրաինան»․ Մանուշ Եսայան
217
Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 10:36

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ԱՄՆ ղեկավարները խոսում են մեզանից և խաղաղությունից, ես հիշում եմ Սիրիան, Ուկրաինան…
Չգիտեմ։ Քաղաքականությունից կիլոմետրով հեռու եմ, բայց սթափ դատել կարողանում եմ, հիշողությունից էլ դեռ վատ չեմ։
Վերջին տարիներին մեր պետությունը նման է չկողնորոշված, «կռուտիտ» լինող, բոլորի հետ սիրաշահող և տարբեր «կալիբրի» տերեր փնտրող կնոջ (էն որ кто больше даст) (թեկուզ հիմա էդպիսի տղամարդկանց պակաս էլ չկա)։ Նման մարդկանց վերջը խիստ անորոշ ու վատ է՝ օգտագործվում են և շպրտվում։
Կարծում եմ նման պետություններին էլ նույն ճակատագիրն է սպասվում։
Ինչևէ, հեչ սրտովս չի ձեր տարբեր տեղերից ու լեզուներով բղավող «խաղաղությունը»։
Տրամաբանություն մեր ազգին»։

Աղբյուրը`   Մանուշ Եսայան