Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

Դատարանը քննում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Դատարանը քննում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
128
Այսօր, 16:12

Դատարանը մի քանի ժամ է քննում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Հարությունյանը, ըստ նախնական տվյալների, ձերբակալվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։

Քննվող քրեական վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից չի հայտնվում։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։
Դատարանի բակից լրագրողները հայտնում են, որ Հարությունյանին աջակցելու են եկել նաև «Գազպրոմ Արմենիայի» բազմաթիվ աշխատակիցներ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալներ, ինչպես նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, Վարդան Հարությունյանի ավագ որդին՝ Ռուբենը, որը նույնպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ նախագահի տեղակալներից մեկն է։

Դատարանը քննում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ