Լուկաշենկոն կոչ է արել Արևմուտքին օրինակ վերցնել Սի Ծինփինից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չինական «Սինհուա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ շատ արևմտյան քաղաքական գործիչներ պետք է սովորեն Չինաստանի նախագահ Սի Ծինփինից։
«Նա ունի մի բան, որից շատ արևմտյան քաղաքական գործիչներ պետք է սովորեն՝ պատասխանատվություն իր ժողովրդի նկատմամբ, ռազմավարական մտածողություն և երկաթե կամք», - ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Սի Ծինփինը տասնամյակներ առաջ է նայում։ «Այսօրվա լիովին անկանխատեսելի միջավայրում նա համարձակորեն ստանձնում է առաջնորդությունը և ոչ միայն Չինաստանին, այլև ամբողջ աշխարհին առաջարկում է զարգացման հստակ և կոնկրետ ուղի», - հավելել է նա։
Բելառուսի նախագահի խոսքով՝ «ի տարբերություն նրանց, ովքեր փորձում են «ժողովրդավարություն բերել» ռումբերով և պատժամիջոցներով, Չինաստանը ցույց է տալիս, որ հնարավոր է զարգանալ խաղաղ և հանգիստ՝ հարգելով մյուս պետություններին»։
Ընդհանուր առմամբ, Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը և Չինաստանը կապված են փոխադարձ վստահության և հարգանքի բարձրագույն աստիճանով։ «Բելառուսի համար նախագահ Սի Ծինփինը ոչ միայն հուսալի գործընկեր է, այլև անկեղծ ընկեր։ Նրա անվերապահ աջակցության շնորհիվ բելառուս-չինական հարաբերությունները հասել են բոլոր ժամանակների համապարփակ ռազմավարական գործընկերության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին», - նշել է նա։
Նշեենք, որ Լուկաշենկոն ևս Չինաստանում է՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
9303:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
9702:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
11301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
10100:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
116Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
125Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
115Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
100Երեկ, 22:06