Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք հայ ժողովրդի համար ընկերներ չեն կարող հռչակվել»․ Էդուարդ Շարմազանով

«Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք հայ ժողովրդի համար ընկերներ չեն կարող հռչակվել»․ Էդուարդ Շարմազանով
116
Այսօր, 01:30

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պարոն նախագահ Թրամփ, Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի համար ընկերներ չեն կարող հռչակվել։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին՝ ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է. «35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»։
Պարոն նախագահ Թրամփ, Հայաստանում միայն կապիտուլյացիայի ջատագովն ու Արցախ հանձնողը կարող է Ադրբեջանին ընկեր համարել։
Արցախի օկուպացիայից ու հայաթափումից հետո միայն քաղաքական անմեղսունակության կրողը կարող է Ադրբեջանի «ընկեր» հռչակվել։
Պարոն Թրամփ, Արցախում էթնիկ զտում իրականացնողները չեն կարող հայ ժողովրդի ու Հայաստանի ընկեր հռչակվել։
Երբ Ադրբեջանն է ցնծում՝ հասկանալի է. նրանք առանց որևէ պարտավորության իրենց ուզածը ստանում են։
Բայց դուք՝ նիկոլականներ ու արևմտամոլներ, դուք ինչո՞ւ եք տենց երջանիկ։
Որ ուրացաք Եռաբլո՞ւրը, թե՞ որ թաղում եք Երրորդ Հանրապետությունը ու Հայաստանը դարձնում եք դրա խալխի համար միջանցք»։