Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով»»․ Տաթևիկ Հայրապետյան

«Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով»»․ Տաթևիկ Հայրապետյան
99
Այսօր, 02:12

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը ոչ թե ստացավ ցանկալի ու իրոք կարևոր ապաշրջափակում, այլ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փոխարինվեց «Թրամփի երթուղով»…
Անգամ քպ-ականների երազանքների պայմանագիրը չստորագրվեց, այլ նախաստորագրվեց, որ գնան «բզբզան» ՀՀ Սահմանադրության ու Ադրբեջանի մյուս պահանջների վրա։
Ո՛չ գերիների վերադարձ ստացանք, ո՛չ ապաշրջափակում, ո՛չ էլ ազատվեցինք Ալիևի երազանքների ցուցակից: Թե ինչ աղմուկ կանեն, դրանից իրողությունը չի փոխվում։
Բայց էս ամենը կարելի է փոխել, երբ մենք մեր երկրի արժեքը գիտակցենք ու դա կիրառել սովորենք, երբ մենք ձևավորենք հայկական շահերով առաջնորդվող ղեկավարություն, երբ մենք՝ շարքային ՀՀ քաղաքացիներս, մեր ուժը տեսնենք: Դա հեշտ չի լինելու, բայց հանուն դրա արժի ջանալ ու անհոգնել աշխատել…»։