«Թուրքիան լիակատար մտնում է Հարավային Կովկաս»․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանի թելեգրամյան գրառումը․ «
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է․ «Ուրախությամբ նշում ենք, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, և այդ համատեքստում այսօր՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում արձանագրված կամքը։ Միջազգային հակամարտություններն ու ճգնաժամերը գնալով սրվելու պայմաններում այս քայլը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր զարգացում է։ Գնահատում ենք ԱՄՆ կառավարության մասնակցությունը գործընթացին։ Հարավային Կովկասի խաղաղության և բարեկեցության հասնելու ուղղությամբ պատմական հնարավորություն է բացվել։ Որպես Թուրքիա՝ կշարունակենք նպաստել այս հնարավորության իրականացման համար տարվող աշխատանքներին և կաջակցենք մեր եղբայրական Ադրբեջանի ինքնազոհաբար իրականացվող ջանքերին»։
Սա երեկ Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունն է, որտեղ հատկանշական է վերջին նախադասությունը: Թուրքիան լիակատար մտնում է Հարավային Կովկաս, այն ինչ ուզում էր անել 1920թ և կիսատ մնաց, իսկ հիմա դառնում է շոշափելի իրականություն: Հայաստանը դառանալու է մենամատրի գորգ, իսկ մինչ այդ, տեղի է ունենալու Հայաստանի տնտեսական ոչնչացման քաղաքականությունը, երբ մեր տնտեսությունը կախվածության մեջ է լինելու Ադրբեջանի ու Թուրքիայի կամքից, ինչ նրանց հնարավորություն է տալու լիարժեք քայելրով հասնել նրան, որ Հայաստանը ֆիզիկապես և քաղաքականապես դուրս մղել իրականությունից»:

«Ասում են՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի․ այն էլ ոնց կապ ունի»․ Ոսկան Սարգսյան
8503:06
«Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են»․ Արեգ Սավգուլյան
8501:06
«Գյումրիում լարված իրավիճակ է»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
11700:06
«Երևան, ծեծկռտուք Օպերայի մոտ»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
173Երեկ, 23:12
«Հայաստանն Ադրբեջանից ներմուծում է արտադրանք, Ադրբեջանը ոչինչ չի գնում»․ Թաթուլ Հակոբյան
73Երեկ, 22:06
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը (տեսանյութ)
82Երեկ, 21:36
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
78Երեկ, 21:06
«Հիմա կարելի է փոփքորն վերցնել ու հետևել արևմտամյոտներին»․ Տիգրան Քոչարյան
81Երեկ, 20:54