«Հայաստանի արտադրողների և արտահանողների համար դժվար օրերն առջևում են»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի արտադրողների և արտահանողների համար դժվար օրերն առջևում են:
Հիմա անցել է եվրոպական ոգևորությունը, անգամ՝ իշխանությունների և նրանց պրոպագանդիստների ու ինֆլուենսերների մոտ:
Պուշկին են կարդում, Պուտինին զանգում, ավելի զուսպ են անգամ Մարիա Զախարովային քննադատելու հարցում:
Ռուսաստանը դեռ չի շնորհավորել ՀՀ վարչապետին, թեև ընտրություններն արդեն ամիսներ անցյալում են:
Մենք այլ Ռուսաստան չունենք: Լավն է, վատն է՝ դա է: Այլ Ռուսաստան չունենք:
Քաղաքական իմաստով՝ Պուտինը ստիպում է, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ:
Հանրաքվե պահանջում է նաև Ալիևը, բայց այլ հարցով:
Մի խոսքով, հեշտ ժամանակներ չեն, բայց ամենից ծանրը մեր արտադրողների ու արտահանողների վիճակն է, որոնք դարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական բացթողումների զոհը:
Ռուսները ամեն օր հայկական ինչ-որ ապրանքատեսակ են արգելում, որի շուկան Ռուսաստանն է եղել և առաջիկայում էլ լինելու Ռուսաստանը, որովհետև կան բաներ, որ դու Եվրոպայում չես կարողանալու վաճառել:
Այսօր շատ կարևոր է նաև ներքին համերաշխությունը, որի ուղղությամբ իշխանությունները քայլ չեն անում և անում են հակառակ ուղղությամբ:
Մինչդեռ ներքին համերաշխությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի առողջացման, այլ նաև հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման համար»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
58613.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36612.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32012.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33811.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41110.10.2026, 13:12