«Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները։ Մի կողմից՝ հնչում են հայտարարություններ եվրոպական ուղղության մասին, մյուս կողմից՝ երկրի տնտեսական կենսունակության համար ստիպված են օգնություն խնդրել Ռուսաստանից, որի հետ հարաբերություններն օրեցօր ավելի են բարդանում։
Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից երևում է, որ փորձ են անում տպավորություն ստեղծել, թե տեղի է ունեցել հերթական աշխատանքային հեռախոսազրույցը, սակայն տողատակերը բոլորովին այլ պատկեր են բացահայտում։
Եթե ամիսներ շարունակ հայտարարվում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները կառուցողական են, ապա այսօր արդեն հայկական կողմը ստիպված է անձամբ դիմել Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով վերացնել հայաստանյան ապրանքների արտահանման արգելքները։ Սա ինքնին խոստովանություն է, որ հարաբերություններում խնդիրները ոչ միայն պահպանվում են, այլև հասել են այն աստիճանի, որ չեն լուծվում նույնիսկ պետական կառավարման սովորական մեխանիզմներով։
Ավելի ուշագրավ է, որ հաղորդագրության մեջ չկա պայմանավորվածություն, չկա ժամկետ, չկա երաշխիք, որ սահմանափակումները կվերացվեն։ Դիվանագիտության լեզվում դա սովորաբար նշանակում է, որ խնդիրը մնացել է նույն տեղում, այսինքն՝ չի լուծվել:
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության թեմային, ապա պաշտոնական Երևանը շտապում է Մոսկվային հավաստիացնել, որ ԵՄ անդամակցությունը դեռ օրակարգային չէ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն արդեն իսկ հայտնվել է քաղաքական արդարացումների դաշտում։
Փաստորեն իշխանությունը հերթով արձանագրում է նոր ճգնաժամեր, նոր տապալումներ և հասարակությանը նմանատիպ հաղորդագրություններով հասկացնում է, որ լուծումներ չկան»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
58613.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36612.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32012.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33811.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41110.10.2026, 13:12