Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Քանի դեռ քո իշխանությունն է, Հայաստանն առաջընթաց չի ունենալու»․ Ոսկան Սարգսյան

«Քանի դեռ քո իշխանությունն է, Հայաստանն առաջընթաց չի ունենալու»․ Ոսկան Սարգսյան
30
Այսօր, 17:18

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծույլիկ աշակերտի նման.
Ծույլիկ աշակերտներ են լինում, որ երբ մի անգամ, հանկարծ դասը սովորած են լինում, ամեն ինչ անում են գրատախտակի մոտ գնալու, սովորածը ներկայացնելու համար։ Այդպես էլ Նիկոլ Փաշինյանն է, 51 տարեկանում ինչ գիրք կարդում է, շտապում է հանրությանը ներկայացնելու, որ այդ գիրքը ընթերցել է։ Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կարդացել է Տարոն Աճեմօղլուի և Սայմոն Ջոնսոնի «Իշխանություն և առաջընթաց» գիրքը։ Քանի դեռ քո իշխանությունն է՝ Հայաստանն առաջընթաց չի ունենալու, այդ գրքերն էլ պետք է ավելի վաղ տարիքում կարդայիր»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան